ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում Ապրիլյան պատերազմի մասին, որը ներկայացնում ենք ստորև.
«Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը…
Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին:
Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…»:
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016 թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։
Նախագահ Հարությունյանին ուղեկցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ:
--00—ԼՄ