Ֆրանցիսկոս պապը սուր բրոնխիտի բուժումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից և մասնակցել Ծաղկազարդին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նկար

Բրոնխիտից ապաքինվելուց հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Սուրբ Պետրոսի հրապարակ՝ մասնակցելու Ծաղկազարդի կիրակիի արարողությանը, փոխանցում է «Reuters»-ը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 86-ամյա Հռոմի պապը չորեքշաբթի Գեմելիի հիվանդանոց էր տեղափոխվել շնչարգելության սրման պատճառով, սակայն արագ ապաքինվել էր հակաբիոտիկներով բուժումից հետո և արդեն շաբաթ օրը վերադարձել Վատիկանի իր նստավայրը։

--00—ԼՄ