Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու վարորդն ազատ են արձակվել. նրանցից մեկը կմնա տնային կալանքի տակ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

1540385533_2e47a889cb49f16cedc2fb576bdb1394_m.thumb_
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 2-ին ավելի վաղ ձերբակալված Երևանի բնակիչներ 45-ամյա Գևորգ Մանուկյանն ու 32-ամյա Արսեն Կիրակոսյանն ազատ են արձակվել։

Գ․ Մանուկյանը, ով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, ձերբակալվածների պահման վայրից է ազատ արձակվել, իսկ վերջինիս վարորդ Ա․ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Հիշեցնենք՝ ոստիկանները մարտի 31-ին Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 32-ամյա Արսեն Կիրակոսյանին:

--00—ՅՄ