Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, ազատ արձակվեց։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ էր տեղի ունեցել։ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել։ Մհեր Սահակյանին տարել են ոստիկանություն, ապա՝ ձերբակալել, Վլադիմիր Վարդանյանին՝ հիվանդանոց, ապա՝ դուրս գրել։

--00—ՅՄ