ԵՄ առաքելության տեղակայումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու գործիք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

16334411456505

Հայաստանը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին հայկական կողմից ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը դիտարկում է որպես տեղում անվտանգությունը բարձրացնելու, տարածաշրջանում  խաղաղությանը և կայունությանը նպաստելու արժեքավոր գործիք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Միրզոյանը հայտնեց, որ Ռումինիայի իր գործընկերոջ հետ քննարկել են երկկողմ համագործակցության լայն թեմաներ: ԱԳ նախարարները նաև ստորագրվել են 2023-2024 համատեղ գործողությունների պլան:

«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկկողմ օրակարգի, իրավական դաշտի, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների, ինչպես նաև մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում համագործակցության: Մենք արտահայտել ենք մեր պատրաստակամությունը՝ ձեռնարկելու քայլեր նաև տնտեսական հարաբերություններում, բիզնես կապերում առկա ողջ պոտենցիալի իրագործման համար»,-ասաց Միրզոյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ