Converse Mobile. նոր հնարավորություններ՝ նոր միջավայրում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Կ

Converse Mobile-ի զարգացման ծրագրի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայացրել է նոր, թարմացված Հավելվածը՝ ավելի ֆունկցիոնալ ու գրավիչ ինտերֆեյսով:

Ի՞նչն է փոփոխվել Converse Mobile-ում

Մեր հավելվածի օգտագործումը դարձել է ավելի պարզ, արագ ու հեշտ: Փոփոխությունների արդյունքում՝ Հավելվածի գլխավոր էջի վերնամասում տեղադրվել են տեղեկատվական բաներներ, որոնցից՝ մեկ հպումով, օգտատերերը անմիջապես հասանելիություն են ստանում հետևյալ ծառայություններին.

- Snap վարկ,

- Պրոգրես ավանդ

- Հաշվի բացում

- Նոր քարտի ստացում

- Փոխանցում ընկերոջը

- Միջազգային փոխանցում

- Փոխանցում ՀՀ տարածքում

- Փոխանցում քարտին

Պրոդուկտների ընտրությունը կատարվել է՝ գնահատելով հաճախորդների կարիքներն ու ակնկալիքները, ինչպես նաև հաճախորդի վարքագիծը ու տարբեր պրոդուկտների նկատմամբ պահանջարկը:

 

Ի՞նչ է շահելու հաճախորդը

Այս փոփոխության արդյունքում Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ առումով դարձել է ավելի գրավիչ և հնարավորություն է տալիս ոչ միայն մեկ հարթակում օգտվել բանկային հիմնական ծառայություններից՝ սկսած փոխանցումներից մինչև ավանդ ու վարկավորում, այլև.

-       Առանց հավելյալ ջանքերի հասանելիություն ստանալ պահանջված գործարքներին

-       Հնարավորինս քիչ ժամանակ ծախսել անվտանգ միջավայրում գործարքներ իրականացնելու համար

-       Որպես հաճելի բոնուս. Հավելվածի օգտագործման արդյունքում մասնակցել տարբեր մրցույթների ու արշավների, ստանալ հավելյալ հնարավորություններ, նվերներ և այլն:

 

Սպասե՞լ նորությունների

Իհարկե, Converse Mobile հավելվածի զարգացումը լինելու է շարունակական: Տեղեկատվական բաներների ցանկը համալրվելու է՝ հնարավորություն ընձեռելով արագ հասանելիություն ստանալ ոչ միայն այլ պրոդուկտների, այլև մասնակցել Բանկի կողմից իրականացվող արշավների ու մրցույթների:

Եվ սա ամենը չէ. մեծ անակնկալները առջևում են:

Converse Mobile հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3tET4Nj

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

--00—ԱՊ