Ռումինիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավասության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

photo_2023-04-03_17-08-58

Ռումինիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանի՝ պարտադիր իրավասության ընդունումն ու դատարանին դիմելը ցանկացած տեսակի վեճ լուծելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ր է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր իրավասությունը ճանաչած Ռումինիայի գնահատականը Ադրբեջանի կողմից նույն  դատարանի որոշման չկատարմանը՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ:

«Ռումինիան երկրներից մեկն է, որը մեծապես աջակցում է Արդարադատության միջազգային դատարանին և միջազգային արդարադատությանը: Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը մարմնավորված է Ռումինիայի արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգում: Միջազգային արդարադատությանը դիմելու առավելությունները մեզ համար պարզ են: Դա պրակտիկ եզրահանգում է, քանի որ Ռումինիան օգտվել է Արդարադատության միջազգային դատարանից՝ լուծելու կարևոր հարց մեր հարևաններից մեկի հետ: Դա շատ օգտակար էր»,-ասաց Ռումինիայի ԱԳ նախարարը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ