ՄԱԿ փորձագետներն Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

l-0x0wh-1854x1080z-0.4241

Ապրիլի 3-ին հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմումը, որում կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լաչինի միջանցքը միակ ուղին է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ և ունի խոշոր հումանիտար նշանակություն։ Շրջափակումը խափանել է պարենի, դեղորայքի, վառելիքի և այլ կենսական ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 բնակչությանը։ Հումանիտար իրավիճակը վատթարացել է գազի մատակարարման պարբերական ընդհատումներով, ինչը խաթարել է բժշկական հաստատությունների աշխատանքը, փակվել են կրթական հաստատությունները։

Հատուկ մանդատակիրները խիստ մտահոգություն են արտահայտում, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարի շարունակական արգելափակումը կարող է ծանր հումանիտար հետևանքներ ունենալ բնակչության համար և խախտել նրանց իրավունքները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։