Օնիկ Գասպարյանը կրկին ԱԺ-ում է, մասնակցում է քննիչ հանձնաժողովի հարցաքննությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

onik-gasparyan-shtabi-pet-743x445

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը այս պահին Ազգային ժողովում է: Այս մասին տեղեկացնում է 24News-ի ԱԺ թղթակիցը:

Նա մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձաժողովի հարցաքննությանը:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանն արդեն երրորդ անգամ է ներկա գտնվում քննիչ հանձնաժողովի նիստին:

--00—ՅՄ