Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ․ Մուսինյանը՝ Ալեն Սիմոնյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

l-5JJAjVgSAi

Անխելքություն է Առաջին նախագահին վերագրել մտքեր Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի մասին և համեմատություններ իր այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Կարելի էր իհարկե Ալեն Սիմոնյանին հուշել, որ.

- Անխելքություն է Նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ իր այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:

- Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:

- Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի:

Ցավն այն է, որ ավելի քան վստահ եմ, Ալեն Սիմոնյանն այս տեքստն էլ կարդա, կրկին բան չի հասկանալու»,-գրել է Մուսինյանը։

--00—ՅՄ