Դատավարությունը կարող է տևել շուրջ մեկ տարի. Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

Screenshot 2023-04-05 110829

ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականի հանրապետականների հավանական թեկնածու Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը ժամանել է Մանհեթենի դատարան՝ լսելու իր դեմ ներկայացված մեղադրանքները։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։

Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակը երեքշաբթի ապրիլի 4-ին հրապարակել է մեղադրական եզրակացության խմբագրված տարբերակը, որով պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգների նախկին նախագահին՝ 2016 թվականի ընտրություններից առաջ չափահասների համար ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելու գործով:

Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել 34 հանցավոր դրույթներով՝ բիզնես գրառումների կեղծման համար: Թրամփի փաստաբաններն ասել են, որ նա կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե 2016 թվականի նախագահական ընտրություններից առաջ 130 հազար դոլար է վճարել դերասանուհուն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ