Փարիզում այրվում է Tarneaud բանկը․ բերման է ենթարկվել 60 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

Փարիզում այրվում է Tarneaud բանկը, չի բացառվում, որ շենքում մարդիկ կան, հայտնում է Sputnik France–ը։

Ֆրանսիայի մայրաքաղաքում վերսկսվել են «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը։ Այս պահին արդեն բերման են ենթարկել 60 մարդու։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, գործի դրել ջրցան մեքենաները։

«Դեղին անթև բաճկոններն» այսօր խոստանում են, որ համախմբման նոր շրջապտույտ է սկսվելու։