Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Սանոսյանին բիզնես ֆորումին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Screenshot 2023-04-07 133831

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել  Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հաշվի առնելով, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում է գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ է կատարվել հենց այս ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Ուրախությամբ արձանագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։

Լևան Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել նախարար Սանոսյանին հայ-վրացական կարևոր բիզնես ֆորումին իր մասնակցության համար։

Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ այս ֆորումի մարդաշատությունը վկայում է դրա արդյունավետության վերաբերյալ։

--00—ՅՄ