Մարկեդոնովը բացատրել է Մոսկվայի և Երևանի տարաձայնությունների պատճառները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

 marekdonov

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Հանրային հ/ը եթերում բացատրել է Մոսկվայի և Երևանի տարաձայնությունների էությունը և նշել դրանց հաղթահարման ուղիները: Նա կոչ է արել հայ-ռուսական հարաբերությունների վիճակը չսահմանել որպես ճգնաժամ, փոխանցում է Armenia Today-ը։

«Խոսքը խնդրահարույց լինելու, տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, իրավիճակը տարբեր կերպ գնահատելու փորձերի և երկկողմ հարաբերությունների մասին է», – հավելել է նա: Ճգնաժամն, ըստ փորձագետի, այն է, երբ հարաբերությունները մտնում են փակուղի, և հետագայում կլինի «կա՛մ կտրուկ խախտում, կա՛մ ելք այս իրավիճակից»:

«Խնդրի էությունը, առաջին հերթին, իրավիճակի ընկալման անհամաչափությունն է. Երևանը կենտրոնանում է իր օրակարգի վրա. դա հակամարտությունն է Ադրբեջանի հետ, տարածաշրջանային անվտանգությունը։ Ռուսաստանը միանգամից մի քանի խաղատախտակների վրա է խաղում. Կովկասը կարևոր խաղատախտակ է, բայց այսօր առաջնահերթությունը տեղափոխվել է, ուկրաինական խաղատախտակը թիվ մեկն է, և Կովկասին մնացորդային ուշադրություն է բաժին հասնում:

Գործողություններն այստեղ՝ Կովկասում, համադրվում են այն ծախսերի և ռիսկերի հետ, որոնք կան հետխորհրդային տարածքի եվրոպական մասում, Արևմուտքի հետ հարաբերություններում», – ընդգծել է քաղաքագետը։ Մարկեդոնովը վստահ է, որ Կովկասում իրավիճակի վատթարացման, երկրորդ ճակատ բացելու հնարավորության, Թուրքիային ու Ադրբեջանին ինչ-որ հակառուսական կոալիցիայի մեջ ներքաշելու սցենարը «Ռուսաստանի համար այնքան էլ լավ չէ»:

«Հայաստանն ավելի, գուցե, համեստ խնդիրներ է լուծում, և դա ոչ վատ է, ոչ էլ լավ։ Մենք տարբեր ենք ծավալով, հետևաբար ունենք տարբեր օպտիկա», – նշեց փորձագետը։ Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ ակնկալիքների մասին Մարկեդոնովի կարծիքով, Երևանը ցանկանում է որոշակիություն, Ռուսաստանի կողմից իր կողմից ձեռնարկվող գործողությունների հստակ աջակցություն և պաշտպանություն, երբ հայկական կողմը մենակ է մնում Բաքվի և Անկարայի հետ:

Ի՞նչ է ուզում Ռուսաստանը։

Նաև որոշակիություններ, որպեսզի Երևանը չփորձի դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել և կոմպենսացնի որոշ խնդիրներ, որոնք Երևանի տեսանկյունից առաջանում են Հայաստանի ազգային անվտանգության ոլորտում, որպեսզի Հայաստանը լինի միայն Ռուսաստանի հետ և չնայի դեպի արևմուտք։ Այստեղից առաջանում են դիրքորոշումների որոշակի անհամապատասխանություններ», – պարզաբանեց փորձագետը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՍՊ