Չեխիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով տնօրենը ԵՄ դիտորդական խմբի հետ այցելել էր Սոթք

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

եմ

Հայաստան աշխատանքային այցի շրջանակներում Չեխիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով գլխավոր տնօրեն` պարոն Յարոսլավ Կուրֆիրստը, դեսպանատան թիմի հետ միասին, այցելեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն (EUMA): Այդ մասին տեղեկանում ենք դեսպանատան մամուլի հաղորդագրությունից։

«Պարոն Կուրֆիրստը նաև միացավ ԵՄ քաղաքացիական դիտորդների խմբին պարեկային ուղևորության ժամանակ Սոթք գյուղ, որը գտնվում է Գեղարքունիքի մարզի արևելյան սահմանամերձ գոտում: Չեխիայի ներդրումը EUMA առաքելությանը կազմում է 8 փորձագետ, որը ամենաբարձրներից մեկն է ԵՄ անդամ երկրներից»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ