Բաքվում մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի և Բայրամովի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

befunky_collage_2023_04_12t114726_397.thumb_

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՊԱ-ից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի նաև Երևան։

Նշվում էր, որ Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպելու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

--00—ՅՄ