Նազիկ Ավդալյանն ընդգրկվել է Երևանում կայանալիք ծանրամարտի ԵԱ-ի մրցավարական թիմում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

878-1.jpg

Ապրիլի 15-ից 23-ը Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաև վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է այն մրցավարների ցանկը, որոնք կաշխատեն Երևանում կայանալիք մրցաշարում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmSport-ը, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ընդգրկվել է Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարական թիմում։

--00—ԶՀ