ՌԴ-ն Լաչինի միջանցքի ամբողջական բացման օգտին է հանդես գալիս. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին և ակնկալում է իրավիճակի շուտափույթ լուծում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դա անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա հայ-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

Նա նաև տեղեկացրել է, որ համապատասխան ջանքեր են գործադրվում ՌԴ ՊՆ-ի կողմից իրավիճակը հանգուցալուծելու համար, և որ հայկական ու ադրբեջանական կողմերը մանրամասն առաջարկներ ունեն:

«Խաղաղապահները տեղում լուծում են ղարաբաղցիներին պարենով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը»,-գրել է նա։

--00—ԼՄ