Փաշինյանի սկանդալային հայտարարությունը. որոշ բարձրաստիճան զինվորականներ գործակալնե՞ր են եղել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Օրինակ, ես մտածում եմ՝ մեր  ԶՈՒ-ում ծառայող բարձրաստիճան պաշտոնյաները կարող ա՞ ուրիշ երկրի գործակալներ են, հավաքագրված գործակալներ, սա իմ վերլուծական գործողությունն է։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով իր իսկ կողմից նախկինում հնչեցրած դատողությունների, մասնավորապես՝ պատերազմում 5-րդ շարասայան առկայության մասին։

«Այդ բարձրաստիճան զինվորականները, որոնցից մեկի նկատմամբ այսօր ռազմավարական բարձրունքը թողնելու գործով դատավարական գործընթաց կա, պետք է վերևից հրաման ստացած լինեն։ Ես պիտի՞ նման հրաման տված լինեմ, ես գիտեմ, որ նման հրաման չեմ տվել, ուրեմն, ինքը ուրիշ տեղ «վերև» ունի, որտեղից նման հրաման ա ստացել ու կատարել ա», - իր խոսքն այսպես կառուցեց կառավարության ղեկավարը։

Վարչապետը հույս հայտնեց նաև, որ այս հարցերին կանդրադառնան և կխոսեն 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ