Քաշքշուք՝ Վրաստանի խորհրդարանում․ երկու պատգամավորներ ձեռնամարտի են բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Apsny.ge-ն հաղորդում է, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորները ձեռնամարտի են բռնվել:

Վիճաբանությունը տեղի է ունեցել խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող Իրաքլի Բերայայի և «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Օթար Կախիձեի միջև։ Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ Կախիձեն թղթեր է նետել Բերայայի վրա։

Հանձնաժողովի նիստին քննարկման առարկան դատավորների ընտրության մասին օրենքի նախագիծն էր։