Երևանի քաղաքապետարանը՝ Սայաթ-Նովայի պողոտայի ծառահատման մասին 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

քաղաքապետարան

Երևանում շարունակվում է կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինումը նոր, արժեքավոր ու երկարամյա ծառատեսակներով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: Տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այսօր վաղ առավոտից մեկնարկել է Սայաթ-Նովայի պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Տերյան փողոց միջանկյալ հատվածի ծառերի փոխարինումը:

Կենսունակությունը կորցրած, հիվանդ թեղիների հատումից անմիջապես հետո տեղում տնկվել են մոտ 15 տարեկան գնդաձև սոսիներ: ՀՈԱԿ-ի մասնագետները նշում են՝ գործընթացը կարևոր է մայրաքաղաքի կանաչ ֆոնդի առողջացման, երիտասարդացման համար: