ԱՀ պետնախարարը պատասխանել է Մարտունու բնակիչների հարցերին, լսել մտահոգությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

գուրգեն

Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի, շրջանի համայնքների ղեկավարների ու Մարտունի քաղաքի բնակիչների հետ: Իմ կողմից ներկայացվել են Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանին պաշտոնից ազատելու և Հունան Հայրումյանին շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին կառավարության որոշումները, երախտագիտություն եմ հայտնել պարոն Ավանեսյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել պարոն Հայրումյանին հետագա աշխատանքում: Հաղորդում է Արցախի Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Տեղում լսել եմ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը, մտահոգություններն ու դժգոհությունները, պատասխանել նրանց հարցերին, ներկայացրել շրջափակման հետևանքները մեղմելու նպատակով պետության կողմից ձեռնարկվող միջոցները, ունեցած հնարավորություններն ու խնդիրները:

Խոստացել եմ ավելի հաճախակի այցելել շրջանի համայնքներ և բնակչության հետ անմիջական շփումներով ոչ միայն առաջնային աղբյուրից ծանոթանալ գոյություն ունեցող խնդիրներին, այլև հանրությանը ներկայացնել այն աշխատանքները, որոնք կատարվում են կառավարության կողմից»,- ասել է նա։

--00—ՍՊ