Կարող էի ծանրամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար պայքարել. Իզաբելլա Յայլյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

1108837.jpg

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանը երևանյան մրցաշարում իր նվաճած մեդալը կարևոր ձեռքբերում է համարում մեծահասակների պայքարում:

«Իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա մեծահասակների պայքարում մեդալ նվաճել: Արդյունքիցս մի փոքր գոհ չեմ, քանի որ կարող էի պայքարել ոսկե մեդալի համար: Մարզումների ընթացքում ավելի շատ եմ բարձրացրել»,-«Արմենպրես»-ի հարորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Յայլյանը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը շեշտեց, որ ֆիզիկապես պատրաստ էր այս առաջնությանը, իսկ պոկում վարժության դժվարությունները պայմանավորված էին լարվածությամբ:

«Երկրպագուների ոգևությունը շատ կարևոր էր, գուցե հենց նրանց օգնությամբ դարձա բրոնզե մեդալակիր»,-ասաց նա:

Երևանում ընթացող ծամրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները: Պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը միայն երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 87 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Յայլյանը նախ գլխավերևում պահեց 105, ապա 109 կգ՝ այս վարժությունում ևս դառնալով բրոնզե մեդալակիր: Նա երրորդն է նաև երկամարտի արդյունքով՝ 196 կգ։

--00—ԶՀ