«Ապրելու երկիր» կուսակցության թիմը հարգանքի տուրք մատուցեց Կարեն Դեմիրճյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

336906866_1054164862230649_1623318794634925221_n

Այսօր ՀՀ Ազգային հերոս, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի 91-ամյակն է։ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը՝ հիմնադիրներ Մանե Թանդիլյանի և Մեսրոպ Առաքելյանի գլխավորությամբ այցելել է Կոմիտասի անվան Պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջից:

«Կարեն Դեմիրճյանը հիշվել և միշտ հիշվելու է որպես պետականամետ, բացառիկ գործիչ և հայրենասեր մարդ։ Նա, որպես պետության և ազգի առաջնորդ, իր օրինակով ցույց էր տալիս, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը։ Այդ օրինակն այսօր էլ պետք է ուղենիշ լինի բոլորիս համար։ Մեզ այսօր հենց Դեմիրճյանի նման մարդիկ են պակասում»,-նշված է գրառման մեջ:

--00—ՅՄ