Ֆրանսիայի Կուրբըվուա քաղաքում անցկացվեց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ֆրասնիա հայաստան

Ապրիլի 15-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Կուրբըվուա (Courbevoie) քաղաքում Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը, որը կազմակերպել էր Կուրբըվուայի քաղաքային խորհուրդը` ավագանու անդամ Ժան-Ժաք Սարաջյանի և Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ զինվորների ասոցիացիայի հետ համատեղ: Տեղեկանում ենք դեսպանության մամուլի ծառայությունից։

Կուրբըվուա քաղաքային գերեզմանատանը գտնվող Հիշատակի կոթողի առջև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին, սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին, Օ-դը-Սեն դեպարտամենտի սենատոր, Ցենտրիստական կուսակցության նախագահ Էրվե Մարսեյը, պատգամավոր Ֆիլիպ Ժյուվենը, Բուա-Կոլոմբի քաղաքապետ Իվ Ռեվիյոնը, Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի բազմաթիվ անդամներ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, քաղաքային ավագանու ներկայացուցիչները:

Կուրբըվուայի քաղաքապետ Ժաք Կոսովսկին հանդիսավոր կերպով հայտարարեց հաջորդ տարի քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան զետեղելու իր և Կուրբըվուայի քաղաքային խորհրդի նախաձեռնության մասին։

Ոգեկոչման ելույթներում Ֆրանսիայի բարձրաստիճան ներկայացուցիչները և տեղական իշխանությունների ղեկավարները, մասնավորապես, համերաշխություն և աջակցություն հայտնեցին աշխարհաքաղաքական դժվարին մարտահրավերներ առճակատող Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և մասնավորապես, ավելի քան չորս ամիս ի վեր Լաչինի միջանցքի շրջափակմամբ՝ ադրբեջանական շրջփակմանը դիմակայող արցախահայությանը։

Զինվորական կարգով կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, տեղի բնակիչները:

--00—ՍՊ