Էրդողանը պարտվում է Քըլըչդարօղլուին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

d490f7ff-5d79-4f10-a32c-331d9b7ca2cb.jpg

Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը հրապարակել է «2023-ի Թուրքիայի մշտադիտարկման 15-րդ շաբաթվա հետազոտության» արդյունքները: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ստացված արդյունքների համաձայն՝ քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակության   (ՀԺԿ-CHP) առաջնորդ և նախագահական ընտրություններում ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի շատ ձայն է հավաքել, քան Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսացկության (ԱԶԿ-AKP) և «Ժողովուրդ» դաշինքի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մասնավորապես 26 նահանգներից 1067 ընտրողի մասնակցությամբ իրականացված սոցհարցման արդյունքում Թուրքիայում կայանալիք ընտրությունների 1-ին փուլում Քըլըչդարօղլուի կողմնակիցները կազմել են ընտրողների 47.9%-ը, իսկ Էրդողանինը՝ 36.4%-ը:

«Եթե ընտրությունները հասնեն 2-րդ փուլին, ու՞մ օգտին կքվեարկեք» հարցին ընտրողների մեծամասնությունը պատասխանել է Քըլըչդարօղլուի օգտին:

Մեկ այլ թուրքական հետազոտական ընկերության՝ «MAK»-ի կատարած սոցհարցման արդյունքներում դարձյալ առջևում է Քըլըչդարօղլուն:

Ըստ 52 նահանգում 5.750 ընտրողների ներգրավմամբ  «MAK»-ի իրականացրած սոցհարցման՝ Քըլըչդարօղլուի օգտին են քվեարկելու մասնակիցների 47.8%-ը, իսկ Էրդողանի օգտին՝ 43.7%-ը:

Հիշեցնենք որ, Թուրքիայում մայիսի 14-ին տեղի են ունենալու համապետական ընտրություններ, որի ընթացակարգին վերաբերող ժամանակացույցն արդեն մարտի 14-ին հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական թերթում:

--00—ԶՀ