Ինչո՞ւ են «մաքրում» դպրոցների պատերը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

default (4).jpg

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կրթական ոլորտում իշխանությունների նախաձեռնած «բարեփոխումների» գործընթացի հետ կապված նորանոր տեղեկություններ են ստացվում։ Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նոր «ծրագիր» է կյանքի կոչվում, որն այս անգամ դպրոցների ներքին «կահավորման» հարցերին է վերաբերում։

Մասնավորաբար, վերջին շրջանում մեզ տեղեկություններ են հասնում, որ դպրոցներին արդեն հրահանգ է իջեցվել «մաքրել» դպրոցների պատերը. տվյալ դեպքում խոսքը վերաբերում է հերոսների, ֆիդայիների, պատմական կերպարների նկարներին, հայ մեծերի մտքերին, հայրենասիրական լոզունգներին, ազգային ոգին բարձրացնող աֆորիզմներին և այլ տիպի գրառումներին, այսինքն՝ այն ամենը, ինչ սովոր ենք տեսնել մեր դպրոցների պատերին։

Ըստ այդմ, բոլոր դպրոցների պատերը պետք է լինեն անթերի «մաքուր»՝ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։ Թերթի տեղեկություններով, իշխանություններն այս գործընթացը սկսել են մարզերից, առայժմ «ձեռքի հետ», որպեսզի միանգամից մեծ աղմուկ չբարձրանա»:
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԶՀ