Բոլորը պարտավոր են լծվել Ավինյանի քարոզչությանը․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

default (7).jpg

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կուսակցական ակտիվի հետ «Քաղպայմանագրի» գրասենյակում նախօրեին հավաք է անցկացրել։ Քննարկման թեման եղել են Երեւանի ավագանու գալիք ընտրությունները, մասնակցել են նաեւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, ներկայում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքապետարանի աշխատակիցներ եւ շարքային այլ կուսակցականներ։ Փաշինյանը շարքերին հանձնարարել է՝ ակտիվորեն զբաղվել իրենց թեկնածուի քարոզարշավով։

Թեպետ ուղիղ չի ասել, բայց ներկաները հասկացել են, որ վիճակը լուրջ է, Երեւանում ՔՊ-ն չունի բարձր ռեյտինգ, նաեւ այդ պատճառով է, որ Փաշինյանը զգուշացնում է՝ չի ներելու թերացողներին, կարեւոր չէ՝ նրանք քաղաքապետարանում են աշխատում, ավագանու անդամ են, թե շարքային կուսակցական կամ պատգամավոր։ Բոլորը պարտավոր են ամենուր լծվել քարոզարշավին եւ ամեն ինչ անել հաղթանակի համար։ Խոսք է գնացել Երեւանում արտահերթ ընտրությունների հավանականության մասին, Փաշինյանը հայտնել է, որ դա նպատակահարմար չէ, բացի այդ՝ սեպտեմբերը սարերի հետեւում չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
--00—ԶՀ