Թաուասիֆ բինթ Համիդը Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել Սաուդյան Արաբիայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

photo_2023-04-24_14-58-53

Սաուդյան Արաբիայի իսլամական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Պատմության և քաղաքակրթության բաժնի մագիստրոս Թաուասիֆ բինթ Համիդ բին Մուկբիլ ալ-Ունզին Հայոց ցեղասպանության թեմայով թեզ է պաշտպանել՝ վերահաստատելով Հայոց ցեղասպանության պատմական փաստը։

Ermenihaber.am-ի հետ զրույցում սաուդ մագիստրոսը խոսել է թեմայի ընտրության պատճառների, Սաուդյան Արաբիայում Հայոց ցեղասպանության իրազեկվածության և այլ հարցերի մասին:

- Հարգելի՛ Թաուասիֆ, վերջերս Դուք պաշտպանել եք Ձեր մագիստրոսական թեզը, որը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը: Կպատմե՞ք մի փոքր՝ ինչպե՞ս որոշեցիք ընտրել հենց այս թեման:

- Հայոց ցեղասպանության թեման հայտնի է որպես շատ զգայուն թեմա, որը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը և զբաղեցրել միջազգային կոնֆերանսների և համաձայնագրերի հարթակները հատկապես Մեծ Բրիտանիայում՝ մասնավորապես 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918թ.-ին:

Մեծ Բրիտանիան ընդդիմադիր դիրքորոշում ուներ միջազգային հանրության շրջանակներում Հայկական հարցի ի հայտ գալով դեռևս 1877թ.-ին: Որպես գերտերություններից մեկը, որը հետաքրքրված է տարածաշրջանի խնդիրներով՝ Մեծ Բրիտանիան, իհարկե, ուներ ռազմական և քաղաքական դիրքորոշում, ինչի հետ կապված շատ իրադարձություններ և վերջնարդյունքներ մեկնաբանվել են այս ուսումնասիրության (հեղինակի մագիստրոսական թեզը) շրջանակներում՝ զերծ լինելով իրենց շուրջ ստեղծված պատմական հակասություններից:

Ելնելով այս ամենի կարևորությունից՝ թեմայի ընտրության պատճառները եղան.

1. Հայկական ջարդերի նկատմամբ Բրիտանիայի քաղաքականության վերաբերյալ մասնագիտացված քննադատական և վերլուծական ուսումնասիրությունների սակավությունը, հայկական ջարդերի նկատմամբ բրիտանական դիրքորոշման դրդապատճառների շուրջ հակասությունների առատությունը և երկիմաստությունը, ինչը ես ստիպված էի պարզաբանել և մեկնաբանել՝ ըստ տարբեր աղբյուրների։

2. Այս թեմային անդրադառնալու ցանկությունս էր լրացնել Եվրոպայի պամության շուրջ նախորդ ուսումնասիրությունները, որոնք ազդեցություն են ունեցել և հիմա էլ ունեն ապագա սերունդների համար անաչառ մեկնաբանելու տեսանկյունից:

3. Բացի այն, որ Մեծ Բրիտանիան, լինելով դարաշրջանի ժամանակակիցը և ղեկավարելով այդ ժամանակաշրջանի պատմական բոլոր իրադաձությունները, թեման ընտրելու դրդապատճառներից մեկը կարևոր փաստագրական նյութերի և արտասահմանյան աղբյուրների առկայությունն է, հատկապես սպաներին և զինվորականներին վերաբերող փաստաթղթերը, որոնք կապված էին 1915թ. հայկական ջարդերի հանդեպ Մեծ Բրիտանիայի քաղաքականության և, առհասարակ, նրա քաղաքականության ավելի լայն ասպեկտների հետ:

- Սաուդյան Արաբիայում որքա՞ն է ուսումնասիրված Հայոց ցեղասպանության թեման: Ակադեմիական և գիտական շրջանակներում կա՞ հետաքրքրություն Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրման նկատմամբ:

- Համաշխարհային պատմության նկատմամբ, իհարկե, հետաքրքրությունն ավելի խոր և լայն առումով է, սակայն գիտական հետազոտությունը հաճախ հետազոտողների ընտրությունից և նախասիրություններից է կախված:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ