ՌԴ փոխարտգործնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

photo_2023-04-24_19-02-20

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ:

«Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

ՌԴ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

--00—ՅՄ