Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց պատարագ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News 

դեսպանություն

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ապրիլի 24-ի առավոտյան Դամասկոսի սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Դամասոկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերշնորհ տեր Արմաշ եպսիսկոպոս Նալբանդյանի կողմից մատուցվել է սուրբ պատարագ: Պատարագի ավարտին եկեղեցու բակում գտնվող «Նահատակաց» հուշարձանի առջև կատարվել է Հայոց Ցեղասպանության սրբոց Նահատակաց հիշատակի բարեխոսական միջեկեղեցական միասնական աղոթք։ Տեղեկանում ենք Սիրիայում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա են գտնվել Սիրիայում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Սիրիայում գործող քրիստոնյա քույր եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, բարձրաստիճան հոգևորականներ, սիրիահայ համայնքի հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

--00—ՍՊ