WhoScored․ Սպերցյանը և Տիկնիզյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

6fd30d5e-ddab-47e8-9d10-72779e4b7b58.jpg

WhoScored պորտալը ներկայացրել է 2022/2023 մրցաշրջանի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Տուրի խորհրդանշական թիմում ընդգրկվել են նաև Էդուարդ Սպերցյանը և Նաիր Տիկնիզյանը։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել էր «Կրասնոդարին» և հաղթել 4-3 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հյուրերի կազմում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Լոկոմոտիվն» այս տուրում ոչ-ոքի է խաղացել ԲԿՄԱ-ի հետ, Նաիր Տիկնիզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։

--00—ԶՀ