Ադրբեջանն անտեսում է միջազգային դատարանի որոշումները. ՀՀ-ն կդիմի ՄԱԿ–ի ԱԽ․ Եղիշե Կիրակոսյան․ Sputnik

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

եղիշե

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է միջազգային դատական ատյաններում ՀՀ դատական հայցերին, Լաչինի միջանցքում Ադրբեջանի տեղադրած անցակետին ու Հռոմի ստատուտի վավերացմանը։

- Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, պարտադիր լինելով հանդերձ, Ադրբեջանի կողմից չի կատարվում։ Այս պարագայում բացի քաղաքական գնահատականներից, հայտարարություններից, սա ի՞նչ է տալու հայկական կողմին։ Եթե Ադրբեջանն այդպես էլ չկատարի դատարանի պահանջը, ինչ–որ միջազգային լծակներ կա՞ն Ադրբեջանի վրա ազդելու, բացի քաղաքական դիրքորոշումներ, հայտարարություններ անելուց։

- Իհարկե, քաղաքական հայտարարություններն այս պահին անմիջական ազդեցություն չեն ունենում միջանցքի բացվելու վրա, և միջանցքը շարունակում է մնալ փակ ու ավելի սրված վիճակում։ Բայց միջազգային դատարանի հարկադրանքի մեխանիզմը ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ես կարծում եմ, անհրաժեշտ է այս պահի դրությամբ հարցն անպայմանորեն բարձրացնել։ Անվտանգության խորհուրդը, ՄԱԿ–ի կանոնադրության համաձայն, այն քաղաքական մարմինն է, որը նաև օժտված է դատարանի վճիռների կատարմանը կամ կատարման ընթացքին հետևելու և դրա հիման վրա որոշումներ կայացնելու իրավասությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ