«Հյուսիս-հարավ»-ի մի հատվածում ճանապարհը փակ կլինի, պայթեցման աշխատանքներ են իրականացվելու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

1681819285

Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին ուղղության վրա՝ Ագարակ և Աղձք բնակավայրերի մոտ, ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 27-ին՝ ժամը 16։00-18։00 սահմաններում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Այդ ընթացքում մոտ 10-15 րոպե ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։

--00—ՅՄ