Փարիզը ողջունում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Բաքվի նախաձեռնությունը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

photo_2023-04-27_15-51-43

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ հանդիպելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղությանն ուղղված նախաձեռնությամբ, Ֆրանսիան ողջունում է այդ քայլը», - ասել է նա՝ չհստակեցնելով , թե այդ ինչ խաղաղ նախաձեռնության մասին է խոսքը։

--00—ՅՄ