Բլինքենը երախտագիտություն է հայտնել Փաշինյանին՝ խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

blinken

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է՝ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Բլինքենը երախտագիտություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ խաղաղ գործընթացին մշտապես հավատարիմ մնալու համար։ 

Հիշեցնենք՝ նախօրեին կայացել էր Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը։

Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը մտքեր էին փոխանակել Վաշինգտոնում կայանալիք քննարկումների շուրջ

--00—ՍՊ