«Շնորհակալ եմ, որ օգնում եք կարիքավորներին»․ Հռոմի Պապը տեսակցել է փախստականներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախօրեին Բուդապեշտում հանդիպել է փախստականների և չքավորների հետ։ Միջոցառումը տեղի է ունեցել Հունգարիայի մայրաքաղաքի Սուրբ Ելիզավետա եկեղեցում։ Գրում է Reuters-ը։ 

Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել հունգարական եկեղեցուն և կրոնական կազմակերպություններին կարիքավորներին օգնելու համար․ փախստականների մեծամասնությունը Ուկրաինայից են․ «Ես շնորհակալ եմ, որ այսքան փախստականներ եք ընդունել Ուկրաինայից», - նշել է քահանայապետը։

Տարբեր տվյալներով՝ Հունգարիայի սահմանը անցած տարվա փետրվարի վերջից հատել է առնվազն 1,5 մլն ուկրաինացի։ Նրանց մեծ մասը մեկնել է եվրոպական այլ երկրներ։

 --00—ՍՊ