Հայտնի է՝ որ երկրում կարիերան կշարունակի Էրիկ Իսրայելյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

erik

19-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել կանադական Eye Of The Tiger կազմակերպության հետ։ Գրում է Armsport-ը։

«Հայտնի սիրողական բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը որոշել է պրոֆեսիոնալ դառնալ Eye of the Tiger Management-ի հետ:

19-ամյա հայ մարզիկը, որը մենամարտելու է կամ 59 կգ կամ 61 կգ քաշային կարգում, պետք է Մոնրեալ ժամանի մայիսին՝ հույսով, որ կարող է իր դեբյուտը նշել կանադական կազմակերպության հունիսի 1-ին կայանալիք շոուում: Նրան կմարզի Ջեսի Ռոս Թոմփսոնը (նույն մարզիչը, որը մարզում է ծանրքաշային Սայմոն Քինին) Մարկ Ռեմզիի գլխավորությամբ։ Միտքն այն է, որ հետագայում Իսրայելյանը մշտապես տեղափոխվի Մոնրեալ»,- այս մասին գրում է RingTV-ն։

--00—ՍՊ