Ավտովթար Արցախի պողոտայում․ «Hyundai Sonata»-ը բախվել է էլեկտրական սյանն ու շրջվել․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

photo_2023-05-03_09-22-41

Մայիսի 3-ին, ժամը 00:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արցախի պողոտայի և Արցախի 4-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հ. Վ., ծնված 1982 թ.) և «Kia Sorento» (վարորդ՝ Ա. Լ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Վ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սյան պոկված լարերը հեռացրել անվտանգ տարածք:

--00—ՅՄ