Ստեփանակերտի բնակչին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցներ պատրաստելու և պահելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

aba1bddd-bbce-4f3e-b1c3-a4a1c27d97f5.jpg

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել։ Քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 1979թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց ապօրինի պատրաստելը և պահելը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԶՀ