Արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի Իջևանի և Կապանի ԲԿ-ներին, անզգայացման 5 սարք` այլ ԲԿ-ների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

345067425_214110238017837_5916500018446853600_n.thumb_.jpg

Արյան փոխներարկման 2 սարք կտրամադրվի Իջևանի և Կապանի բժշկական կենտրոններին, անզգայացման 5 սարք` երկուսը Իջևանի, մեկական Վարդենիսի, Վայքի և Գորիսի բժշկական կենտրոններին:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անհրաժեշտ ու թանկարժեք այս սարքավորումներն արդեն Հայաստանում են, օրեր անց կլինեն համապատասխան բուժհաստատություններում:

«Սահմանամերձ այս բժշկական կենտրոններին աջակցությունը տրամադրվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից:

Սարքավորումների հանձնման արարողությանը առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ գործակցությունը, մասնավորապես` մարզային հիվանդանոցները նորագույն և առաջնային սարքավորումներով համալրելու կարևոր գործում»,- նշվում է ԱՆ հաղորդագրությունում։

--00—ԶՀ