Դադարեցնել Լաչինի շրջափակումը, կատարել միջազգային դատարանների որոշումները. ԵԽԽՎ պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

խխվ.

Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ին միակողմանիորեն փակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը և տեղի 120 հազար բնակչի համար ստեղծել մարդասիրական ծանր հետևանքներ:

ԵԽԽՎ-ի 40 խորհրդարանականները հայտարարությամբ կոչ են արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, կատարել ՄԻԵԴ-ի ու ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները․

«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանը կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը:

Պահանջում ենք Ադրբեջանին վերջ դնել Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը և վերականգնել մարդկանց ազատ տեղաշարժն ու բեռների տեղափոխումը:

Ադրբեջանին կոչ ենք անում բարեխղճորեն համագործակցել միջազգային կառույցների հետ և թույլատրել փաստահավաք այցերը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է հայտարարության մեջ:

--00—ՍՊ