Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն․ նա ոլորել էր ոտքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

նգն

Մայիսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնու ձորի տարածքում քաղաքացին մոլորվել է և վնասել ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները Գառնու ձորում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելանոց տանող ճանապարհին, անվնաս հայտնաբերել են քաղաքացի Ա․ Գ․-ին (ծնված 1988 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից և տեղափոխվել ոստիկանության բաժին։

--00—ՍՊ