ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Թուրքական «Gazetepusula.net» լրատվամիջոցի վերլուծաբան Քենան Բիլիզն անդրադարձել է Քեմալ Քըլըչդարօղլուի ներկայացրած «Մետաքսի ճանապարհի» ծրագրին, հայտնում է Ermenihaber.am-ը։
Քըլըչդարօղլուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդն է ու այժմ ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված է իբրև նախագահի միասնական թեկնածու մայիսի 14-ին Թուքրիայում կայանալիք համապետական ընտրություններում։
Բիլիզը նախկինում եղել է Էրզրումի նահանգի Յակուտիյեի շրջանի ՏԻՄ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը: Պարբերականում թուրքատառ ադրբեջաներեն հրապարակման մեջ նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Քըլըչդարօղլուի վերոնշյալ ճանապարհի քարտեզի գծագրման մեջ Ադրբեջանը չի եղել և այդ իսկ պատճառով այն որակել է «անհարգալից» քարտեզ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ