Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել արտասահման ռուսաստանցիների արտագաղթը կրճատելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

87bfea82-8fd3-4985-b7e9-a16268d7a34e.jpg

Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ ապահովելու, որ ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ երկրում ստեղծելով գրավիչ կենսապայմաններ։ Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի՝ նման կետով է համալրվել Ռուսաստանի Դաշնության պետական ​​միգրացիոն քաղաքականության հայեցակարգը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Փոփոխվող սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ 2022 թ.-ին Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն արտահոսքն արտասահման ավելացել է։ Այս առումով լրացուցիչ միջոցներ են պահանջվում գրավիչ ֆինանսական, սոցիալական և այլ մեխանիզմներ ստեղծելու համար` մարդկային կապիտալի պահպանման, Ռուսաստանի Դաշնության բնակչության արտասահման արտագաղթի կրճատման նպատակով», - նշված է փաստաթղթի կետերից մեկում։

--00—ԶՀ