ԲԴԽ 3 թեկնածուները՝ վճռաբեկ դատարանի թափուր տեղի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

բդխ

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:

Անահիտ Թումանյանը 2009 թվականի փետրվարի 27-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Գայանե Մազմանյանը 2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2009 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2016 թվականի հունվարի 29-ի նախագահի հրամանագրով նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր: ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Սերգեյ Մեղրյանը 2018թ. փետրվարի 28-ից մինչ 2019 թվականի հունիսի 14-ը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2020 թվականի մարտի 16-ից մինչև 2023 թվականի հունվարի 26-ը զբաղեցրել է Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը։

--00—ՍՊ