Լարված իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին․ քաղաքացիները ՊՆ նախկին շենքի մոտ փակել են ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Screenshot 2023-05-17 171513

Այս պահին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում պատերազմների մասնակցած մի խումբ զինծառայողներ, ովքեր պահանջում են, որպեսզի Կառավարությունը վերջապես լուծի իրենց խոստացված բնակարանային խնդիրները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն այս պահին փակ է։ Եվ ժամանել են Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ