ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցություններում Ղարաբաղի հարց չկա, դեմարկացիայի մասին են խոսում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

ՀՀ-ի և Ադրբեջանի բանակցություններում Ղարաբաղի հարց չկա, դեմարկացիայի մասին են խոսում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

Տոնոյանի համոզմամբ, Իլհամ Ալիևը ստիպելու է՝ Փաշինյանը ասի, որ Ղարաբաղը Ադրբեջան է, ամեն ինչ հենց դրան էլ գնում է, և մեծ հաշվով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրով ճանաչելը հենց դա է նշանակում։ Ըստ իրանագետի՝ Բաքուն շատ լավ գիտակցում է, որ Երևանը պատրաստ է զիջումների և դրա համար էլ կանգ չի առնելու՝ բերելով նորանոր պահանջներ։

Տոնոյանի կարծիքով, արևմտյան ֆորմատը ձեռնտու է Ալիևին, քանի որ ՀՀ-ին պարտադրվող զիջումները լեգիտիմացվում են և հենց արևմտյան երկրներն էլ ինչ-որ առումով պաշտպանում են ադրբեջանական պահանջները, քանի որ Բաքուն նրանց կարևորագույն գործընկերն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ