Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

347834038_770202037924837_3297441052749502494_n

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ 35+400-կմ 36+000 հատվածում՝ Աղձք-Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 23-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

Պատճառվող անհանգստության համար հայցում են երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

--00—ՅՄ