Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առաջընթաց կա. ԱՄՆ պետքարտուղարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

us department of state

Հայաստանի և Ադրբեջանի միջև տարվող բանակցային գործընթացում տեղաշարժ կա։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Վաշինգտոնը «առավել վիճելի հարցերի լուծման վերաբերյալ» Երևանին և Բաքվին առաջարկություններ է ներկայացրել,- մանրամասնում է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանը` ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ:

--00—ՍՊ